24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանը ջազ էր լսում

Ապրիլի 30–ին  աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ջազի միջազգային օրվան նվիրված հաճելի նվեր մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին. Կասկադ համալիրում՝ բացօթյա մեծ համերգ էր կազմակերպվել, որին մասնակցել են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազ-բենդերը՝ վերջին 50 տարիների բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը. համերգին մասնակցում էր նաև ֆրանսահայ դուդուկահար Լևոն Մինասյանը: Մինչ կեսգիշեր ջազի սիրահարները ունկնդրել են ջազային մեկնաբանություններ, հայկական ու համաշխարհային հանրահայտ ստեղծագործություններ:

1800-ականներից Ամերիկայի Նյու Օռլեան քաղաքից ջազը տարածվեց ողջ աշխարհում և միայն նախորդ տարվա վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վեհաժողովը Ջազի միջազգային օր հայտարարեց ապրիլի 30-ը. հենց ապրիլին է ջազի հայրենի քաղաքում ընթանում ջազի ամենամյա ամիսը:

Ջազի միջազգային օրը մայրաքաղաքում նշվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Համերգն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ