Հեղինեի ընկերուհիները` մտավորական կոնտիգենտ. Չորրորդ ինքնիշխանություն
“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով, երեկ ՕԵԿ գրասենյակում, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարանը:
“ՕԵԿ-ի մեծություն Բիշարյանը` ի պատիվ կամ ի դեմս, կապ չունի, Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռեւս պահպանված իր մտերիմ ընկերուհի-մանկավարժներին ու իր շեֆի մոտ “աչոկ” հավաքելով` հայտարարել.
“Խնդրեմ, պարոն Բաղդասարյան, մի թող բոլորը այսպիսի կոնտինգնտ ունենան իրենց կողքին: Բացարձակ սրտնեղվելու խնդիր չունեք, մտավորականությունը մեզ հետ է”,- բարձրագոչ ելույթով Բաղդասարյանի “աչքն է մտել” Բիշարյանը”,- գրում է թերթը: