Հրանտ Բագրատյանը կոշիկ չուներ. Առավոտ
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի քարոզարշավներին մարզերի բնակիչներին խորհուրդ էր տալիս` “երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան”: Բացի այդ, այս օրերին Կոնգրեսի կողմից հնչել են բավականին կոշտ մեղադրաններ՝ ՀՀԿ- հասցեին, որոնց իշխող կուսակցությունը չի արձագանքել:
“Առավոտ”-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք գրանցում են այդ բոլորը եւ նրանց կպատասխանեն հետագայում՝ ընտրություններից հետո. “Բագրատյանը 88-90 թվականներին կոշիկ չուներ հագնելու, սանդալներով ձմռանը ՀՀՇ-ի շտաբի կողքը ման էր գալիս: Այնպես որ կոշիկի գաղափարախոսությամբ է եկել, դրա համար կոշիկից էլ խոսում է: Ինքը մի հատ չարոխատիպ կոշիկ էր հագնում, որ մոդա չէր, ամառ-ձմեռ դա էր հագնում, ձմեռը՝ մի քանի զույգ նասկիով”,-ասել է Սահակյանը: