20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս կարելի է Սամվել Ալեքսանյանին համեմատել Գագիկ Ծառուկյանի հետ

ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը սուր քննադատության ենթարկեց օլիգարխներին, որոնք, ըստ Բագրատյանի, ինտելեկտ չունեն, գիրք չեն կարդում , եւ այս պետության չարիքն են:

Henaran.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանը տալիս միմիայն Հանրապետական օլիգարխների անուններ, այն դեպքում, երբ օլիգարխներ կան նաեւ այլ քաղաքական ուժերում, նա պատասխանեց,՛՛ Ինչպե՞ս կարելի է Գագիկ Ծառուկյանին համեմատել  Սամվել Ալեքսանյանի հետ, ով շաքարավազի բիզնեսը մենաշնորհ է դարձրել: Գյուղացիները ճակնդեղ չեն հանձնում նրա շաքարի գործարանին, բայց նա չի քանդում այդ գործարանը, քանի որ  ուզում է այդ մենաշնորհը միշտ իր ձեռքի տակ լինի՛՛:

Նա հավելեց նաեւ, որ ՀԱԿ-ը միշտ էլ հանդես է եկել կոչերով, որ օլիգարխները պետք է վճարեն հարկերը` ընդգծելով, որ  դեմ չէ Սամվել Ալեքսանյանին, եւ եթե նրան ճիշտ հարկային դաշտ տրամադրեն, նա ճիշտ բիզնեսով կզբաղվի:

Ի դեպ, ասուլիսի վերջում, երբ Բագրատյանին սուրճ էին հյուրասիրում, ավանդական հարցին` սուրճը շաքարավազո՞վ, թե՞ առանց, նախկին վարչապետը կատակեց.՛՛ Այն օրվանից, երբ դրվեց շաքարավազի մենաշնորհը, ես սուրճը շաքարավազով չեմ խմում՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ