08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը կազդի՞ Օսկանյանի պլանների վրա

Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե  ՀՀԿ-ն հրաժարվել է  բանավեճից, արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա , Վարդան Օսկանյանը ողջ ընտրարշավի ընթացքում  խուսափել է “առկա ” բանավեճից:

“Զարհուրելի է այն քաղաքական տրամաբանությունը, երբ 5-10 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի եւ երեւույթների վերաբերյալ փորձում են ապակողմնորոշել ու իրականությանը չհամապատասխանող կարծիքներ տարածել: Կրկնակի զարհուրելի է, երբ դա արվում է թարմ իրադարձությունների հետքերով:

Հաշվի առնելով իմ ու Օսկանյանի ջերմ հարաբերությունները, մի շարք ԶԼՄ-ներ, օրինակ “Ազատություն” ռ/կ, փորձեցին կազմակերպել մեր “առկա” բանավեճը, որից խուսափեց հենց ինքը` Վարդան Օսկանյանը, հայտարարելով, որ ընտրարշավի ընթացքում բանավեճերի չի գնալու”,- “Ֆեյսբուք”-ի իր պատին նկատառում է թողել ԿԳ նախարարը:

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտյանը նաեւ որպես հետգրություն ավելացրել է, որ այսօրվա “հանրահավաքին ես էլ եմ լինելու, հուսամ, դա Վ. Օսկանյանի պլանների վրա չի ազդի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ