11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Բնապահպանները Տարոն Մարգարյանին “նվեր” մատուցեցին /վիդեո/

Շուրջ 80 օր Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման համար պայքարող բնապահպան ակտիվիստներն այսօր “Եկա տեսա “սիրուն” չէր ”, “Գրպանումս սահմանադրություն կա” ցուցապաստառներով երթ անցկացրեցին Մաշտոցի պուրակից դեպի Երևանի քաղաքապետարան`քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խորհրդանշական նվերը փոխանցելու համար:  Նվերը ՀՀ Սահմանադրությունն էր:

Բնապահպան ակտիվիստներից Գոռ Հակոբյանը հայտարարեց, որ Մաշտոցի պուրակից կրպակների ապամոնտաժումով  չի ավարտվում բնապահպանների բողոքի ակցիան, վերջիններս հետամուտ են լինելու, որպեսզի ապրիլի 29-ին պուրակում բնապահպանների վրա բռնի ուժ գործադրելու հրամաններ արձակած անձինք` Երևանի փոխոստիկանապետեր Ռոբերտ Մելքոնյանը եւ Կարեն Մովսիսյանը,  պատասխանատվության ենթարկվեն:

Բնապահպանները հեռանալուց առաջ “Գեղեցիկ չէ, ապամոնտաժեք” գրությամբ պաստառը թողեցին քաղաքապետարանի պատին ու հեռացան:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ