14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետը շտապ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել/լրացված/

 Քիչ առաջ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ ավարտվեց օպերատիվ խորհրդակցությունը: Նա հանձնարարեց զբաղվել Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառները: Հիշեցնենք, որ  համերգային ծրագրի ժամանակ պայթել են գազով լցված փուչիկները, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Կա մոտ 100 տուժած, որոնք անմիջապես հոսպիտալացվել են:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից, միջադեպի առնչությամբ նյութեր  են նախապատրաստում, տարվում է նախաքննություն:

Ավելի ուշ ստացանք ոստիկանության մամուլի հաղորդագրությունը:  “Մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները,  ինչի հետեւանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են պատահարին:

ՀՀ ոստիկանապետի հրամանով արդեն ձեւավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները եւ տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ նյութեր: Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը եւ այլ վարկածներ:

Ոստիկանությունը պարբերաբար կտեղեկացնի իրականացված գործողությունների եւ ստացված արդյունքների մասին:

Պատահարի կապակցությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Հանրապետության նախագահին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ