11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՍԴ-ն մերժեց միասնական շտաբի հայցադիմումը

Սահմանադրական դատարանն այսօր մերժեց 28 պատգամավորների ներկայացրած դիմումը, որով վերջիններս ՍԴ-ից պահանջում էին հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնց համաձայն արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները։ Դրանք, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն:

Որպես մերժման հիմք ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքի դեռ մշակման ժամանակ ներկայացված կարծիքը, ըստ որի իրավունք չկա հրապարակելու քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրություններով ցուցակը։

Ավելի վաղ, մայիսի 5-ին` խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, Հայաստանի Սահմանադրական դատարանը դռնբաց բանավոր ընթացակարգով քննել է ԱԺ 28 պատգամավորների կողմից ներկայացված միասնական դիմումի  հակասահմանադրականության մասին հարցը: Դատարանը մեկնաբանել է, որ օրենքների փոփոխությունները ընտրություններից առաջ կարող են թյուրըմբռնումների եւ այլ մեկնաբանությունների առիթ դառնալ:

Որոշումը վերջնական եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ԱԺ 28 պատգամավորներ դիմել էին ՍԴ` վիճարկելով ԸՕ-ի որոշ դրույթների սահմանադրականության հարցը, ըստ որոնց, չի կարելի հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներ։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ