Գյումրիի քաղաքապետի որդին տարել է “Կենտրոնի” օպերատորին
ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով Գյումրիից ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը եւ Նազելի Յարալյանը ասել են որ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը տարել է “Կենտրոն” հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
“Կենտրոն” հեռուստաընկերության նկարահանող խումբն աշխատել է Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում:
Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Դատախազությունը խոստանում է ստուգման արդյունքների մասին հայտնել րացուցիչ: