Ծաղիկներս ում նվիրեմ … երկրի առաջին տիկնանց /վիդեո/
Կիրակի, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայաստանի երեք նախագահներն էլ մասնակցեցին քվեարկությանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց տիկնոջ, հարսի եւ թոռնիկների հետ: Նա ընտրեց Հայաստանի պայծառ ապագան:
Ռոբերտ Քոչարյանն էլ տիկնոջ եւ թոռնուհիների հետ էր: Վերջինս քվեարկեց հանուն ծրագրերի:
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի առաջընթացին իր քվեն տվեց կնոջ եւ դստեր հետ:
Հետաքրքիր եւ գեղեցիկ արարողություն է, երբ երկրիդ նախագահներն են քվեարկում: Նրանք արդեն երեքն են, իսկ դա արդեն պատմություն է, պետականություն: Իսկ երկրի նախագահների տիկնանց ծաղկեփնջեր են նվիրում:
“Սիրում եմ այս պահը, հաշտ, խաղաղ. ընդդիմադիր-իշխանական չկա, բոլորը օրենքի առաջ պատասխանատու են”,-նկատեց գործընկերուհիներիցս մեկը թիվ 9/11 տեղամասում, երբ եկան Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը:
Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններն էլ քվեարկեցին այս ընտրատեղամասում եւ նույն ծաղկեփնջից բաժին հասավ տիկին Լյուդմիլային:
Չնայած Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները քվեարկեցին թիվ 7/03 ընտրատեղամասում: Բայց տիկին Բելլան էլ առանց ծաղիկների չմնաց: