ՀԱԿ-ը մտնելու է խորհրդարան.մանդատների կռիվ
Henaran.am-ի հավաստի տվյալներով` Հայ Ազգային Կոնգրեսը հաղթահարելու է 7 %-ի շեմը: Դեռեւս շարունակվում է քվեների հաշվումը, եւ մինչեւ ժամը 14:00-ը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԸՀ-ն պաշտոնապես կհայտարարի այդ մասին:
ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ երեկ գիշերը արդեն քննարկվել է, թե ով պիտի հրաժարվի մանդատից:
Նորից Կոնգրեսում կրքերը բորբոքվել են; Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարվելու է մանդատից: Քննարկվել է Նիկոլ Փաշինյանի ԱԺ մտնելու նպատակահարմարության հարցը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը նույնպես հրաժարվելու է պատգամավորի մանդատից: