20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կիսահղի կոալիցիա չի լինում. Արամ Կարապետյան

ՆԺԿ-ի համար ընտրությունների ելքը կանխատեսելի էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որի կուսակցությունը չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Արամ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրությունները ծրագրավորված էին, ինչի մասին ինքն  առիթ է ունեցել ավելի վաղ նշելու:

“Որեւէ մեկը չի վիճում, որ ընտրությունները չեն կեղծվել, նույնիսկ ՀՀԿ-ից այդպիսի լուրջ արգումենտներ չենք տեսնում: Քննարկումը գնում է այն հարցի շուրջ , թե ինչպես են կեղծվել ընտրությունները”,-ասաց նա: Արամ Կարապետյանի խոսքով, այս ընտրություններում ամենացավալին երկու փաստ է. այն, որ ընտրություների ընթացքում չունեցանք Հայաստանի իրական քաղաքական պատկերը եւ երկրորդ` այսօր ակնհայտ է նաեւ Հայաստանի քաղաքական տնտեսական ապագան:

“Հայաստանում քաղաքական պայքար չկա, Հայաստանում պայքարը գնում է իշխանությունը  կիսելու համար, բոլորը կռվում են այդ չափաբաժինն ունենալու համար”,-հայտարարեց Արամ Կարապետյանը: Նա նկատեց, որ ՀՀԿ-ից այս ընտրություների ընթացքում մնաց միայն կարգախոսը, այլ բան, նրա խոսքով, ՀՀԿ-ն չառաջարկեց:

Խոսելով ՀԱԿ-ի ստացած ձայներից, Արամ Կարապետյանն ասաց, որ ՀԱԿ-ն իր  չորս տարվա ծավալած պայքարի ամենացածր վարկանիշի պայմաններում մտավ ընտրական փուլ, ուստի, ամեն ինչ հասկանալի է:  ”ՀԱԿ-ի հիմնական խնդիրը հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի` ինտրիգային դաշտում գործելու ցանկությունն էր: Երկխոսում են, հետո չեն երկխոսում, հետո երկխոսում են ԲՀԿ-ի հետ”,-ասաց ՆԺԿ առաջնորդը:

Ինչ վերաբերվում է մյուս քաղաքական ուժերին, բանախոսը նշեց, թե ժողովրդի պատկերացումների մեջ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՀԿ-ն եղել եւ մնում են կոալիցիա եւ այստեղ, “մի քիչ սեւ, մի քիչ ավելի մոխրագույն” ուժ չի կարող լինել, որովհետեւ “կիսահղի կոալիցիա չի լինում: Ժողովրդի համար կա կոալիցիա եւ կա ընդդիմություն”:

Արամ Կարապետյանը, խոսելով ընտրակաշառքի թեմայից՝ նշեց, թե ժողվուրդը փողով է ընտրում, այն դպքում, երբ ընտրությունները չի կարեւորում կամ, երբ տեսնում է, որ ընդդիմությունը “խաղեր է տալիս”:

“Նախագահական ընտրությունների ժամանակ է, որ ժողովուրդը սպասելիք ունի, սրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերը սեպտեմբերից պետք է որոշեն` մասնակից են լինելու իշխանության բաժանմանը, թե ոչ”,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ