Նոր մանրամասներ են հրապարակվել Օբամայի երիտասարդությունից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին հերթական գիրքը, որի հեղինակն է Դեյվիդ Մարանիսը, դեռեւս չի հայտնվել գրախանութներում, սակայն գրքում նկարագրված նախագահի սիրային արկածներն արդեն ողողել են մամուլը: “Vanity Fair” ամսագիրը հրապարակել է ավստրալացի դիվանագետ Ժենեւյեվ Կուկի դստեր օրագրից հատվածներ:
Կուկը 1980-ականների առաջին կեսին սիրավեպ է ունեցել սեւամորթ երիտասարդի հետ: Կոլումբիական համալսարանի 22-ամյա շրջանավարտի հետ ծանոթացել է 1983-ին նյու Յորքում` Ծննդյան տոների երեկույթին: Դեռ նույնիսկ այն ժամանակ նա Կուկին բավականին մեծ է երեւացել: Կինը հիշում է, թե ինչպես էր “կիրակի օրերին Օբաման “թրեւ գալիս”, սուրճ խմում եւ “New York Times”-ի խաչբառերը լուծում”:
Նրանք սիրել են զրուցել գրքերից եւ ուտել ապագա նախագահի սիրելի սենդվիչները, որ պատրաստում էր նրա տատիկը: Կինը պատմել է, որ այն ժամանակ Օբաման քիչ էր վաստակում եւ ապրում էր համեստ բնակարանում Մանհեթենում:
Կուկը հետեւյալ կերպ է նկարագրել երիտասարդ Օբամային. “Այո, նա նրբանկատ է, ես ինձ լավ եմ զգում նրա հետ: Սակայն նրա քնքշանքը խաբուսիկ է. նա կարող է լինել շատ անկեղծ, բայց միեւնույն ժամանակ` անտարբեր”: