20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ, ո՞ւմ հետ, ի՞նչպես …

“Ընտրությունների արդյունքների տեսանկյունից միանշանակ հաջողված պետք է համարել  “Հանրապետական” -ի համար, որովհետեւ Սերժ Սարգսյանը մոնոլիտ իշխանություն ձեւավորելու հնարավորություն ունեցավ”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Քաղաքագետի դիտարկմամբ,  ԲՀԿ-ն եւս հաջող ավարտեց ընտրարշավը` համամասնական ընտրակարգով  կրկնապատկելով իր ներկայությունը խորհրդարանում: Չնայած այս հանգամանքին, Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ ԲՀԿ-ի ներկայացվածության չափը խորհրդարանում ուժերի դասավորվածության վրա չի կարող ազդել:

“Հանրապետական”-ը հնարավորություն ունի  միանձնյա որոշումներ անցկացնելու, բայց  “Բարգավաճ”-ի հաջողությունը նրան հաղթաթուղթ կտա նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն, “Հանրապետականը” կփորձի  դարձյալ կոալիցիոն գործընկերությւոն պահպանել “Բարգավաճ”-ի հետ, որպեսզի նախագահական ընտրություներում ավելի ամուր դիրքեր ապահովի Սերժ Սարգսյանի համար”,- Henaran.am-ի ասել է Սուրեն Սուրենյանցը:

“Ժառանգությունն” ու ՕԵԿ-ը, քաղաքագետի համոզմամբ, լուծեցին իրենց խնդիրը`հայտնվեցին խորհրդարանում եւ ավելի մեծ ամբիցիաներ ունենալ չեն կարող: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, Սուրեն Սուրենյանցի համոզմամբ, “Դաշնակցությունը” պարտություն կրեց. ոչ միայն նվազեցրեց իր տեղերը խորհրդարանում, այլեւ` ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:

“Ընտրարշավը միանգամայն ձախողված  ստացվեց Հայ ազգային կոնգրեսի համար, որովհետեւ գլխավոր ընդդիմադիր ուժի կարգավիճակ ունեցող կուսակցությունը մեծ դժվարությամբ հաղթահարեց  7 տոկոսանոց շեմը”,-կարծիք հայտնեց Սուրեն Սուրենյանցը:

Անդրադառնալով կոալիցիա ձեւավորելու մասին Henaran.am-ի հարցին, Սուրեն Սուրենյանն ասաց, որ եթե առջեւում նախագահական ընտրություններ չլինեին, կոալիցիայի ստեղծումն ուղղակի անհեթեթություն կլիներ, որովհետեւ ՀՀԿ-ն դրա կարիքը չունի խորհրդարանական մեծամասնության եւ կառավարություն ձեւավորելու առումով:

“Բայց, քանի որ դիմացը նախագահական ընտրություններ են եւ “Հանրապետականին” ավելի մեծ քաղաքական համաձայնություն է պետք, կարծում եմ, որ նա ձգտելու է, որ գործող  կոալիցիան նույն տեսքով կայանա”:

ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու հնարավորությունը Սուրեն Սուրենյանցը քիչ հավանական է համարում, չնայած ԲՀԿ-ի քաղաքական խոսնակը դարձած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին. “Ես չեմ տեսել որեւէ  հրապարակային հայտարարություն, որով պարոն Ծառուկյանը կասկածի տակ դնի կոալիցիոն գործընկերության պահպանման անհրաժեշտությունը”:

Սուրեն Սուրենյանցը հավանական չհամարեց ՀՀԿ-ի կողմից նոր կոալիցիայի ձեւավորումը “Ժառանգության” հետ: Քաղաքագետը քիչ հավանական համարեց նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առճակատումը: “ԲՀԿ-ն իր կառուցվածքով ընդդիմադիր կուսակցություն չէ”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ