Ստեփանակերտի ռազմական շքերթը՝ Ադրբեջանին ապտակ
Ինչպես սպասվում էր՝ Ստեփանակերտում անցած զորահանդեսը փայլուն անցավ, դա բացառիկ շքերթ էր, եւ դա մեծ ապտակ էր Ադրբեջանին: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ զորահանդեսը փայլուն վկայությունն էր մեր մարտունակ բանակի:
՛՛Այսօրվանից սկսած կստանանք արձագանքները Ադրբեջանից, եւ անշուշտ նրանց փորձագետները կսկսեն վերլուծել, թե ինչպես կարողացավ հայկական բանակը կատարելագործվել հեռահար հրետանու տեսակներով, թունավոր զրահատեխնիկայով, ՛՛ՀՕՊ՛՛-ի համակարգերով, նոր մոդելի թռչող սարքերով՛՛,- ասաց փորձագետը:
Նրա համոզմամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի առջեւ դրված խնդիրները թույլ են տալիս առավել ուշադրություն դարձնել ցամաքային միջոցներին , քան օդուժին, եւ ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանի օդուժի ցուցադրությունը առավել ձեւական բնույթ ունի, քան կիրառական:
՛՛Ադրբեջանը այս օրերին փորձել է լարում առաջացնել, հաշվի առնելով տոնական օրերը եւ գարնանային զորակոչը, սակայն ՊԲ-ն կանխարգելիչ արդյունավետ գորոծողություններ կկիրառի, ամեն դեպքում ասել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր սադրիչ գործողություններից, դա այդպես չի լինի՛՛,- Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջում նա կարծիք արտահայտեց, որ ՀՀ ՊԲ-ն ապացուցեց, որ կարող է ոչ միայն շքեղ զորահանդես ու շքերթ անցկացնել, այլ նաեւ պաշտպանել պետության սահմանները: