01 Մարտի, Saturday, 2025
KFC

Շարմազանովի “անձնական կարծիքը” կոալիցիայի մասին

Այո, ես ունեմ իմ անձնական կարծիքը եւ իմ կուսակցությունում հայտնի է այն: Սակայն ի տարբերություն որոշ գործիչների, կոռեկտ չեմ համարում, քանի դեռ հարցի վերաբերյալ որեւէ պաշտոնական քննարկում չի եղել, թեկուզ անձնական կարծիք հնչեցնել:

Բայց մի բան հստակ է. անկախ նրանից կլինի կոալիցիա, թե ոչ, ԲՀԿ-ն կլինի այնտեղ, թե ոչ, առաջիկա հինգ տարիներին քաղաքական ամենաազդեցիկ եւ պատասխանատու, վստահելի ուժը կլինի ՀՀԿ-ն: Այդ ընտրությունը ժողովուրդն է արել: Հետեւաբար քաղաքական օրակարգի առանցքը Հանրապետականն է:

Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տեսակետը, նշեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, Զոհրաբյանը 1lur.am-ին ասել էր, որ  իր անձնական կարծիքով` կոալիցիա կազմելը ճիշտ չի լինի. մեկ քաղաքկան ուժ վերցրել է մեծամասնություն, և ճիշտ կլինի, որ ինքն էլ վերցնի ամբողջ պատասխանատվությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ