Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը 40-ի է հասնում /վիդեո/
Այսօր առավորտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած 2 հզոր պայթյունների արդյունքում 40 մարդ է զոհվել, 170-ը` վիրավոր են: Զոհերի եւ վիրավորների թիվը տեղի հեռուստատեսությամբ հայտնել է Սիրիայի Առողջապահության նախարարը, տեղեկացնում է “Reuters”-ը:
“Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության” տվյալներով` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների շենքն է եղել: Պայթյունները տեղի են ունեցել Ալ-Կազազ թաղամասում, որտեղ տեղակայված է սիրիական հետախուզության կենտրոնակայանը:
Ականատեսները վկայում են, որ պայթյուններից անմիջապես հետո փոխհրաձգություն է սկսվել:
http://youtu.be/DzybGWkdxE4