23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիան ՄԱԿ-ին է հայտնել իր տարածքում գտնվող 26 ահաբեկիչների մասին

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունին  ուղարկել է 26 օտարերկրյա քաղաքացիների անուններ, ովքեր, սիրիական իշխանությունների կարծիքով, իրենց երկիր են ժամանել ահաբեկչական գործողություններ իրագործելու համար: Ցանկում կան բրիտանացիների, ֆրանսիացիների եւ բելգիացիների անուններ: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 26-ից 12-ն արդեն լիկվիդացվել են, գրում է “MIGnews”-ը:

Սիրիայի իշխանությունները նախօրեին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրում են “Ալ-Քաիդա”-ի հետ կապված գրոհայիններին:

Միաժամանակ ԱՄՆ-ի ղեկավարությունը  եւս կարծում է, որ “Ալ-Քաիդան” ընդարձակում է իր գործունեությունը Սիրիայի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, վերոնշյալ խմբավորման ներկայացուցիչները գործում են Սիրիայի տարածքում, սակայն դեռեւս հայտնի չէ` ինչ նպատակներ ունեն նրանք:

“Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պարզենք` ինչ կերպ են նրանք փորձում ազդել Սիրիայում կատարվող իրադարձությունների վրա”,-ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ