24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրադադարի ռեժիմը տագնապ է երկու կողմերի համար. Դավիթ Ջամալյան

“Հրադադարը պասիվ պատերազմ է, եւ հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար էլ ենթադրում է խոցելիություն։ Կանխատեսելի չէ մոտալուտ ապագան, ուստի կա նաեւ տագնապ”,-  “Հենարան” մամուլի ակումբում  ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 18 տարի է, ինչ ստորագրվել է հրադադարի պայմանագիրը, բայց տագնապի կնիքը թե հայ, թե ադրբեջանցի հասարակությունների վրա կա։

Մասնավորապես,  Ադրբեջանը փորձում է հոգեբանական այդ ֆոնն ի շահ իրեն օգտագործել՝ այդ ճանապարհին Հայաստանի դեմ իրականացնելով  տեղեկատվական պատերազմ: Սրա հիմնական նպատակը Արցախի ազատագրված գաղափարի դեմ բացասական ֆոն ստեղծելն է։  Ըստ փորձագետի, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն այնպես է անում, որ հայերի   սոցիալական եւ այլ դժգոհություններն ուղղորդվեն Արցախի վրա: Այսպիսով, կստացվի այնպես, որ բոլոր դժվարությունների պատճառն Արցախն է, ու եթե այն վերադարձվի Ադրբեջանին, խնդիրները կլուծվեն։

Հետաքրքիր է, բայց այսօր կենցաղային-սոցիալական  խնդիրներ ունեցող  հասարակությունը   այդ քարոզչությանը կարող է հավատալ, եւ Դավիթ Ջամալյանի համոզմամբ,  պետք է հանրությունը գիտակցի, որ Արցախը հանձնելով չէ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ