Միշել Օբամայի խանդն անտեղի՞ չի եղել
Ամերիկյան ԶԼՄ-ները հույս են հայտնում, որ Բարաք Օբամայի նախկին ընկերուհիների մասին պատմող գիրքը, որը լույս կտեսնի հունիսին, չի ազդի նախագահի եւ առաջին տիկնոջ հարաբերությունների վրա, ինչը չի կարելի է ասել “New York Times”-ի նախկին լրագրող Էդվարդ Քլյայանի նոր աշխատանքի մասին, ով պնդում է, որ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին մոտ է եղել Օբամայի հետ, հայտնում է “New York Times”-ը:
1977-87-ը “New York Times”-ի գլխավոր խմբագիր աշխատած Էդվարդի նոր աշխատանքը կոչվում է “Սիրողը”: Այն պատմում է Օբամայի կյանքի “անհայտ էջերի” մասին եւ մի շարք տեղեկություններ է պարունակում տարբեր հայտնի մարդկանց հետ նրա հարաբերությունների մասին: Այստեղ լրագրողը ակնարկում է Սպիտակ տան հետ Օփրայի “շատ մտերիմ կապերի” մասին:
Քլյայանի կարծիքով` հենց դա էլ պատճառ է հանդիսացել Միշել Օբամայի եւ Օփրայի հարաբերությունների խզման համար, քանի որ մինչ Օբամայի նախագահ դառնալը նրանք անբաժան ընկերուհիներ էին:
Սակայն ամեն ինչ փոխվեց 2008-ին, երբ Օբաման եկավ իշխանության գլուխ: Միշել Օբամայի խորհրդականները սկսեցին ակնարկել նրան, որ աստղը շատ “մեծ ազդեցություն ունի” նախագահի վրա: Լրագրողի կարծիքով` հենց խանդն է դարձել ընկերուհիների վեճի պատճառը: Արդյունքում ` առաջին տիկինը, ով հայտնի է իր սպորտային կենսակերպով, հաճախակի ծաղրում էր հաղորդավարուհուն ավել քաշի պատճառով` նույնիսկ հրապարակայնորեն: Միշել Օբաման նաեւ հրաժարվել է մասնակցել երեխաների ճարպակալման դեմ արշավին, որն սկսել էր Օփրան:
Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել Էդվարդ Քլյայանի աշխատանքի հետ կապված հարցերին: Իսկ մի շարք լրագրողներ այն անվանել են անխիղճ եւ կեղծ աշխատանք` հիմնված բամբասանքների վրա: