24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, դա կսրի իրավիճակը տարածաշրջանում. Ռուբեն Սաֆրաստյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով Չիկագոյի գագաթաժողովի մասին, ասաց, որ տարածաշրջանային առումով Չիկագոյի գագաթաժողովը  երկու արդյունք է ունեցել: Դա այն է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ դա  նշանակում է, որ ՆԱՏՕ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հարավայաին Կովկասին և ներգրավվում տարածաշրջանային գործընթացներում: Երկրորդ հանգամանքն, ըստ Սաֆրաստյանի,  այն է, որ ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում ամրագրվեց հակամարտությունների խաղաղ կարգավորումը և նախապատվություն տրվեց տարածքային ամբողջականությանը:

‘’ Եթե Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սկսվի, ապա դա կսրի իրավիճակը տարածաշրջանում, որը մեզ ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանին դուր չի գալիս ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում’’,- նշեց Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորմանը, ապա բանախոսի կարծիքով` Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը ԼՂ կարգավորման հարցում: ‘’Մեր նախագահը ճիշտ արեց, որ չմեկնեց: Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն նպատակ ունի ստանձնել միջնորդի դեր ԼՂ հարցում: Այդ դերը ստանձնում է Մինսկի խումբը: Նման դիրքորոշում որդեգրելով՝ ՆԱՏՕ-ն նախապատվություն տվեց Վրաստանին և Մոլդովային’’,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` ՆԱՏՕ- ի այդ փաստաթուղթը ճիշտ չէր, եւ  Ադրբեջանը կարող է ՆԱՏՕ-ի այդ փաստաթուղթն օգտագործել` ճնշման քաղաքականությունը կիրառելով Հայաստանի և Ղարաբաղի վրա:

‘’Ներկա փուլում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ- ի հակամարտության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ նախ ուժերն են անհավասար: Մոտակա տարիներին ՌԴ արտաքին քաղաքականությունը կկրի փոփոխություններ: Ռուսաստանը որոշակիորեն կկոշտացնի իր դիրքորոշումը աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում, որը պայմանավորված է ռուսական ինքնության դրսևորմամբ’’,- եզրափակեց Ռ.Սաֆրաստյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ