31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սատարել են ԼՂՀ դիրքորոշմանը

Մայիսի 24-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտը, նրա  տնօրեն  Կոնստանտին Զատուլինի ղեկավարությամբ, անց է կացրել ‘Կլոր սեղան’` ‘Կովկասին ուղղված ներքին եւ արտաքին սպասնալիքները Մերձավոր եւ Միջին Արեւելքում առկա ճգնաժամի պայմաններում’, որին մասնակցել են  տարածաշրջանի ռուս առաջատար փորձագետներ, Լեռնային Ղարաբաղի, Իրանի, Ադրբեջանի, Աբխազիայի դեսպանությունների ներկայացուցիչներ:

‘Կլոր սեղանի’ աշխատանքին ԼՂՀ կողմից մասնակցել են ՌԴ-ում ԼՂՀ  մշտական ներկայացուցչության աշխատակիցներ  Ռուբեն Զարգարյանը եւ Արսեն Մելիք-Շահնազարովը: Իր ելույթում Ռուբեն Զարգարյանը վերլուծության է ենթարկել Թուրքիայի կողմից նկատվող սպառնալիքները եւ նրա սադրած հակամարտությունները տարածաշրջանի երկրների նկատմամբ, Ադրբեջանի տարածքային նկրտումները իր բոլոր հարեւանների նկատմամբ եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ժխտումը: Զեկուցողը հիմնավորել է ԼՂՀ դերն ու նշանակությունը  Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում, մերկացվել` Բաքվի վարչախմբի հակաիրավական փորձերը` կասկածի տակ դնելու ԼՂՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ընդգծվել է, որ ԼՂՀ վերջնական  ճանաչման ձգձգումը լրջորեն բարդացնում է միջպետական հարաբերությունները, արձանագրվել է, որ միջազգային իրավունքը հրամայաբար պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն: Ռուբեն Զարգարյանը ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջազգային-իրավական կարգավորման վերաբերյալ, ինչն ակտիվորեն պաշտպանել են ‘Կլոր սեղանի’ բոլոր մասնակիցները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապեստության գոյության ժխտման` Ադրբեջանի դեսպանության քարոզչական փորձերը մերկացվել են համաժողովի բազմաթիվ մասնակիցների կողմից, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են, որ Հարավային Կովկասում կան միջազգային իրավունքի վեց սուբյեկտներ, իսկ ԼՂՀ-ն տարածաշրջանի ամենակայացած  եւ ամենակայուն պետություններից մեկն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ