21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Կարո՞ղ ա գիտեք Ազգային Ժողովը Տեր Թոդիկի դպրոցն է”. Ռուբեն Հայրապետյան /վիդեո/

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը ԿԸՀ էր եկել մանդատն ստանալու, հայտարարեց, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովի նիստերին իր ներկայությունը պայմանավորված չի լինելու ԱԺ նախագահի անձով:

Հիշեցնենք, որ նիստերից մշտապես բացակայող Ռուբեն Հայրապետյանը գործող խորհրդարանի նիտերին առավել հաճախ սկսեց ներկայանալ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից եւ Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո: Նա ի դեպ, այս մասին հայտարարել էր լրագրողներին:

Այսօր Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Henaran.am-ի հարցին, թե պահպանելո ՞ւ է արդյոք ԱԺ նիստերից բացակայողների թոփում իր տեղը, պատասխանեց.  “Պատգամավորական աշխատանքը միայն կնոպկա սեղմելը չի: Ես միշտ էլ օրենքներ եմ գրել“:

Ըստ Ռուբեն Հայրապետյանի, պարտադիր չէ ԱԺ դահլիճում նստած զբաղվել օրենսդրական գործունեությամբ:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ ղեկավարությունը խիստ է լինելու 5-րդ գումարման ԱԺ աշխատանքներից բացակայողների նկատմամբ, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց.” Կարո ՞ղ ա գիտեք Ազգային Ժողովը Տեր Թոդիկի դպրոցն է, պատգամավորները նաեւ կարող են ԱԺ շենքից դուրս զբաղվել պատգամավորական գործունեությամբ, նամանավանդ մեծամասնականով ընտրվողները”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ