03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանում դատական գործ են հարուցել Ստերլիգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ:

Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունն ու գլխավոր դատախազությունը: Ստերլիգովը «մեղադրվում» է Ադրբեջանի դեմ «բացահայտ կոչերի» եւ ադրբեջանական պետական սահմանը «ապօրինաբար» խախտելու մեջ: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանցի հայտնի գործարար, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը եւ ընտանիքի հետ հաստատվել Լեռնային Ղարաբաղում:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ