Զարզանդը բաց է թողնվել
Հուլիսի 7-ին՝ ժամը 04:00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս:
Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է: Զարզանդ Ն.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: