11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խորհրդակցություն է տեղի ունեցել

Հուլիսի 3-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադահլիճների վերանորոգման աշխատանքների ընթացքի և դրանք վերջնական տեսքի բերելու ժամկետների, անհրաժեշտ մարզագույքի ապահովման, օտարերկրյա պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ժամանման, տրանսպորտային միջոցների ապահովման, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման և ջահի վառման հանդիսավոր արարողության, սպորտային մրցումների կազմակերպման և բազմաթիվ այլ հարցեր:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման և անցկացման հարցերով զբաղվող հանձնաժողովների պատասխանատուները զեկուցել են կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաև մատնանշել առկա խնդիրները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարականներ է տվել ձևավորված հանձնաժողովների պատասխանատուներին՝ եղած խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ