«Աստղեր, աստղեր, ադուվանչիկ դեմքով լռված էին» /վիդեո/
«Էս սերունդը պայքարող սերունդ է, ունի իր նպատակները, իր ռոմանտիկան, կյանքի իր տեսլականը, որին ինքը ձգտում է…»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՝հավելելով, որ պետք է է երիտասարդներին հանգիստ թողնել, քանի որ իրենք կգտնեն ճիշտ ճանապարհը: Նա նշեց, որ այս սերունդը չի թաքնվում:
Հարցին, թե իր համար զարմանալի չէ՞ր, որ Բաղրամյանի ակցիաների ժամանակ միացան և կենդանի պատ կազմեցին շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք հաճախ նույն պատասխանն են տալիս, թե քաղաքականությունից չեն հասկանում, դրա համար էլ նման ակցիաների չեն մասնակցում, Քոչարյանը նկատեց, որ տարիներ առաջ միայն Հովոն էր մասնակցում նման ակցիաներին, հետո 100 դրամի ժամանակ Մկոն էլ միացավ ու այդպես շատերը. «Էդ նույն աստղերն էլ մսից ու արյունից են, իրենք էլ երեխաներ ունեն, իրենք էլ են էս երկրում ապրում…. Աստղեր, աստղեր, ադուվանչիկ դեմքով լռված էին»,-կատակեց նա:
Քոչարյանը տեղեկացրեց, ինքը ևս այնտեղ կանգնած է եղել, բայց չի նկարվել, այնտեղից սելֆի չի արել. «Ինձ համար ամենահաճելին այն չէր, որ այնտեղ աստղեր կային, ամենահաճելին այն էր, որ Վազգեն Վեհափառից հետո Հայ Առաքելական եկեղեցու գործիչները կանգնեցին էնտեղ՝ վերկանգնելու վտահությունը դեպի Առաքելական եկեղեցի, որի նկատմամբ ևս վերջին տարիներին սկսել էր նվազել»,-ասաց նա: