28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վեց ամսվա ընթացքում 34 զինծառայող է մահացել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ.  առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 28 միջադեպ, որի հետևանքով մահացել է 34 զինծառայող:  Նախորդ տարի  2014 թ. նույն ժամանակահատվածում  գրանցվել է 22 մահացության դեպք, այսինքն, ցավոք, մահացության դեպքերի թիվն աճել է 1,5 ամգամ:

Համաձայն պաշտոնական տվյալների, 2015 թ.  մահացության 34 դեպքերից  22-ը հրադադարի ռեժիմի խախտմանհետևանքով է (որից 12-ը դիվերսիոն գործողության հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման[1]), 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման3-ը՝ դժբախտ պատահարի (2 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է:

 Ի դեպ, 2015 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 22 մահացության դեպքից 16-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 6-ը՝ ՀՀ տարածքում: Համեմատելով նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման վայրի և  զոհերի թվի հետ, ստանում ենք հետևյալ պատկերը.

 

                                                                                                                        Աղյուսակ 1.

2013 – 2015թթ. առաջին կիսամյակների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության  դեպքերի թիվն ըստ վայրի

Տարեթիվ

Վայրը

Ընդամենը

ԼՂ

ՀՀ

2013

1

1

2

2014

8

3

11

2015

16

6

22

 

Ինչպես երեւոմ է աղյուսակից, վերջին երեք տարիներին կտրուկ աճել է  հրադադարի խախտումների հետևանքով մահացությունների թիվը:

Նկատենք, որ  2015 թ.  առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը (22 հոգի) արդեն իսկ մոտենում է ողջ  2014 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թվին՝ 26 մարդ:

Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է 2011-2015 թթ. հունվար-հունիս ժամանակահատվածում  գրանցված  հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքով մահացության դեպքերի թիվը:

 

Գծապատկեր 1.

2011-2015թթ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման եւ դրանց հետևանքով մահացությունների թիվը

 

 

 

 

Դիտարկելով հրադադարի ռեժիմի խախտումների թիվ/զոհերի թիվ հարաբերակցության դինամիկան տեսնում ենք,որ հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճին զուգահեռ աճում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության թիվը:

Եթե դիտարկենք 2011-2015թթ առաջին կիսամյակների ընթացքում հրադադարի խախտման հետևանքով մահացության մեկ դեպքին ընկնող հրադադարի ռեժիմի խախտումների թիվը /տե՛ս աղյուսակ 2/, նկատում ենք, որ 2015թ մեկ մահվան դեպքին ընկնող կրակոցների թիվը անհամեմատ նվազել է: Այս ցուցանիշի հիման վրա կարելի է եզրահանգել մարտական հերթապահության վայրում անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանման  և անվտանգության միջոցների ոչ բավարար մակարդակի մասին:

  Աղյուսակ 2.

Մահացության մեկ դեպքի հաշվարկով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը

Տարեթիվ

Հրադադարի ռեժիմի խախտման քանակը

2011 թ.

773

2012 թ.

950

2013 թ.

3615

2014 թ.

1124

2015 թ.

930

 

2015 թ-ին 34 մահացած զինծառայողներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են, 5-ը՝ սպաներ, 1-ը՝ ենթասպա, իսկ մյուս 22-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Ընդ որում, մահացած սպաներից 3-ը, 1 ենթասպան և բոլոր 6 պայմանագրային զինծառայողները, ըստ պաշտոնական տվյալների, մահացել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

34 զինծառայողների մահվան փաստերից միայն 28-ի մասին է առկա պաշտոնական հաղորդագրություն:

2015 թ: 1-ին կիսամյակում մահացության 34 դեպքերից 10-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանտարածքում, 24-ը՝ Լեռնային Ղարաբաղի:

Ըստ հասանելի տեղեկատվության՝ 34 դեպքերից 24-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնցից 23-ը գտնվում են նախաքննության, իսկ 1-ը (քրեական գործի առանձին դրվագը)՝ դատաքննության փուլում:

Քրեական գործերից

  • 8-ը հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
  • 3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
  • 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
  • 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
  • 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ  մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը որն առաջացրել է ծանր հետևանքներ,
  • 4-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասն` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը,
  • 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
  • 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով՝ սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
  • 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մաս՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Մյուս 10 դեպքի մասին լրատվամիջոցներում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր և՝ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով:

Կարելի է նկատել նաև, որ քրեական գործեր չեն հարուցվել առողջական խնդիրների հետևանքով  մահացութունների 2 դեպքերի, ինչպես նաև 3 դժբախտ պատահարներից 2 դեպքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ