Կուսակիցներով թունդ վիճեցին
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և ներկայացրեց հիմնավորումները:
Փոստանջյանից հետո ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը , որը ընդգծեց, թե խմբակցությունում ազատ են քվեարկելու և ինքը հայտնում է սեփական տեսակետը:
Զարուհի Փոստանջյանը ընդհատելով Ռուբիկ Հակոբյանին,տեղից նկատեց, թե խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Ռուբիկ Հակոբյանն իրավունք չունի անձնական տեսակետ հայտնել:
«Ժառանգության» պատգամավորների վեճին խառնվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մի բռնացեք մարդկանց տեսակետի վրա»,-հորդորեց նա Զարուհի Փոստանջյանին, ով մինչ այդ տեղից այլ պատգամավորների հետ վեճի էր բռնվել:
դիմեց Փոստանջյանին. «Հասկացանք, վերջ»: