Սթափվեք … Բաղրամյանի գլխավոր հերոսը /վիդեո/
Մինչ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կիրակի օրվա պահվածքը համացանցում քննադատության է արժանանում, հանուն արդարության նշենք, որ Վովա Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո մեր պաշտոնյաների մասնավորապես ոստիկանության մոտ՝ ամենաբարձր մակարդակով նոր մշակույթ ձեւավորվեց՝ պաշտոնյան հաշվի է նստում ցուցարարների հետ՝ դեմառդեմ քննարկում հասարակության հետ ստեղծված իրավիճակը անգամ ամենավտանգավոր պահերին:
Հիշեցնենք մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, երբ դարձյալ Բաղրամյան պողոտայում իրավիճակը կառավարումից դուրս եկավ, երբ արյունահեղությունն անխուսափելի էր, ոստիկանապետը իշխանության դեմ դուրս եկած հասարակության ընդդիմադիր հատվածին ոչ թե զենքի ուժով, այլ աղոթքով, Աստծո խոսքով հետ պահեց բախումից:
Վերջին օրերին Բաղրամյան պողոտայում դարձյալ բարձր լարման կրքեր են Վլադիմիր Գասպարյանը օրը մի քանի անգամ հայտնվում է այստեղ, մարդկանց վստահության, հավատի կոչ եր է հնչեցնում, թեև երբեմն դուրս է գալիս հավասարակշռությունից:
Ֆեյսբուքյան տիրույթում վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեման ոստիկանապետի «թեժ» խոսակցությունն է ցուցարարների հետ: Անգամ «սարքած» հոլովակներ են տարածվում: Ստացվում է Բաղրամյանի գլխավոր հերոսը Վլադիմիր Գասպարյանն է:
Դիտեք տեսանյութերից մեկը: