08 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայաստանի անկարգությունները հիշեցնում են Կիեւի իրադարձությունները. Նիկոլայ Ռիժկով

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կիեւյան մայդանն են հիշեցնում, չնայած այնտեղ մարդիկ եւ տեսակետները բացարձակ այլ են:

Ռիժկովը հանձնարարել է մասնագիտացված հանձնաժողովներին, թե ինչ է տեղի ունենում, քանի որ Հայաստանը նոր է կնքել Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, իսկ երկրում կտրուկ գնաճ է արձանագրվել, գրում է pnp.ru-ն:

«Պատահականություններ չեն լինում, հատկապես` մեծ քաղաքականության մեջ»,- ասել է Ռիժկովն ուկասկած հայտնել, թե Հայաստանում անկարգությունները շուտ կվերանան:

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն էլ հայտարարել է, որ գների փոփոխությունը Հայաստանի ներիքն գործն է, եւ իրենք չպետք է խառնվեն դրան: Նա առաջարկել է մտածել միայն, թե իրենք ինչով կարող են օգնել Հայաստանին:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ