09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը զգուշացնում է

Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր:Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:

Ոստիկանությունը պարզաբանում է. «Ոստիկանության  մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի  2-րդհոդվածի  համաձայն՝  ոստիկանության  խնդիրներից է օրենքին համապատասխան ապահովել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը:    

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի  համաձայն՝  ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում  կատարած անձանց, պարզել  հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն  ու  դրանց  նպաստող  պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու  ուղղությամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալե ՀՀ  օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով  իրազեկելու  կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար /հոդված 1801, մաս ին/, որի նախականխումը,  կանխումը, ինչպես նաև ապօրինի երթի խափանումը /հատկապես երբ  իրավախախտումըտևող բնույթ ունի/ ոստիկանությունը   ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչականհարկադրանքի միջոցներ կիրառելով:

Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամդիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգովկդադարեցվի: Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ: 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ