15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խորհուրդ չի տալիս. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպես տեղեկացնում են  թերթի մոսկովյան  աղբյուրները՝ Գևորգ Կոստանյանին չեն կանչել Մոսկվայում տեղի ունեցած մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի որդու հարսանիքին, և դա այն դեպքում, երբ վերջինս փաստացի Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչն է ՌԴ դատախազությունում: Բայց քանի որ նրան նշանակել է Աղվան Հովսեփյանը, վերջինիս և Գ. Կոստանյանի հարաբերություններն այն չեն, նա հրավեր չի ստացել:

Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, հարսանիքի ժամանակ Արա Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև զրույց է տեղի ունեցել. «Արա, վերջը որոշեցիր մտնել քաղաքականություն, հա՞»: Արա Աբրահամյանը լայնալիճ ժպտացել է: Էլ ավելի «լայնալիճ» է եղել Սերժ Սարգսյանի հորդորը. «Խորհուրդ չեմ տա, 2 տոկոսից ավել չես ստանա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ