09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրությունը

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը:

ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ -ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Մասնավորապես, ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:

Ընկերությանը հանձնարարվել է իրացման կետերից և պահեստից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել նշված խմբաքանակները և մինչև հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրվող պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ