15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օսիպյանը պատրաստ է վրաններ նվիրել /վիդեո/

Ազատության հրապարակում երեկվանից սկսած նստացույցը շարունակվում է: Ավելին նոր մարդիկ են համալրում նստածների շարքերը: Henaran.am-ի  թղթակցի հաղորդմամբ իրազեկման ակցիաներ են ընթանում նաև մայրաքաղաքի բակերում:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նստացույցը իրականացվում է հերթափոխի սկզբունքով:

Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան վիճաբանություն է եղել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիյանի և իրենց միջև,քանի որ նստացույց իրականացնողները ցանկացել են արևից պաշտպանվելու համար կարտոնե ծածկ պատրաստել: Ոստիկանությունը արգելել է, պատճառաբանելով, որ այն նմանվում է վրանի:

«Օսիպյանը վերջում ասեց, որ կմիջնորդի քաղաքապետարան, որ նման թույլտվություն լինի»,-ասաց Շուշանյանը հավելելով, որ դրական պատասխան ստանալու դեպքում Օսիպյանը 5 վրան կնվիրի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ