15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դիմել են թե հայերը, թե ադրբեջանցիները. վճիռը նախադեպային կլինի

Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  ամենից շատ փախստականները Սիրիայից են՝ որոնցից 1,3 մլն-ն ընդունել է միայն Թուրքիան:

Նշենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է:

Ալավերդյանը խոսեց նաև  ադրբեջանահայության փախստականների խնդրից, որի շրջանակներում  ՄԻԵԴ-ի կողմից օրերս վերջապես դիտարկված երկու գործերն արդիկանացվել է:

«Բոլորը տեսնում են այն միտումը, որ հավասարության մթնոլորտի մեջ մի կարևոր խնդիր է դիտարկվել, որ երբ էլ դա տեղի է ունեցել և թեկուզ ՀՀ-ն ու Ադրբեջանն այդ իրավասության տակ են մտել դեռ 2000-ականների սկզբից, այդուհանդերձ նշում է դատարանը, որ դա չի նշանակում, թե հարցը կորցրել է արդիկանությունը կամ ժամկետը այդ դիմումների կողմից ու դիտարկել է գործը»,-վճիռը ներկայացրեց Ալավերդյանը  և շարունակեց, թե ըստ դատարանի որոշման՝ պետությունները չնայած ինչ վիճակի մեջ էլ լինեն, դա չի խոսում նրա մասին, որ չեն կրում պատասխանատվություն այս մարդակց նյութականի և հոգևորի կորստի համար:

ՄԻԵԴ-ը նշել է, որ պարտադրվել է երկու պետություններին էլ մեկ տարվա ընթքցում գտնել որևէ լուծում, այլընտրանքային տարբերակ՝ բավարարելու այդ բողոքող անձանց և այդ վճիռը կդառնա նախադեպային:

 Իսկ թե ինչքան է դիմումների թիվը հարցին, Լարիսա Ալավերդյանը արձագանքեց, թե ավելի քան 1000 դիմում է ներկայացված, որոնցից ըստ իր տեղեկության՝ 400-ը Ադրբեջանի քաղաքացիներն են, 600-ից ավելի Հայաստանից են դիմումները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ