02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ողջույն Աջափնյակ». «Երևանյան ամառ 2015»-ի հերթական միջոցառումը` Աջափնյակում

«Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված մանկական հերթական մեծ միջոցառումը Աջափնյակ վարչական շրջանում էր։ Աջափնյակի կենտրոնական՝ լողավազանով զբոսայգի էին եկել վարչական շրջանի, ինչպես նաև Երևանի այլ վարչական շրջաններում բնակվող հարյուրավոր երեխաներ, ում համար ուրախ անակնկալներով երեկո ապահովելու համար կազմվել էր բազմազան ծրագիր՝  կավճանկարչություն, նկարչություն, երգ ու պար, զվարճալի խաղեր, մրցույթներ, ծաղրածուների, ձեռնածուների, աճպարարների մասնակցությամբ ներկայացումներ: 

Համերգային ծրագրում ելույթ են ունեցել վարչական շրջանի մշակութային կազմակերպությունների մանկական համույթները։

Զբոսայգում ցուցադրվել են նաև աջափնյակցի փոքրիկների գեղանկարչական ու ձեռքի աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ