02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե չընտրվեմ հաստատ դա չեմ կապի սեքս սկանդալի հետ.Հովհաննես Թոքմաջյան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  արդեն մեկնարկել է ռեկտորի ընտրությունները։

 Նշենք, որ առաջադրված են երկու թեկնածու՝ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և Ոստանիկ Մարուխյանը։

Henaran.am-ի հետ զրույցում թեկանածուներից Հովհաննես Թոքմաջյանը անդրադառնալով իր ընտրվելու հավանականությանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել․«Լավ կլինի սպասենք երկու ժամ և հոգաբարձուների խորհուրդը որոշումը կկայացնի»։

 «Եթե չընտրվեմ հաստատ դա չեմ կապի սեքս սկանդալի հետ»,-իր հաղթելու հավանականությանը վստահելով ասաց Թոքմաջյանը:

Ոստանիկ Մարուխյանն էլ նշեց , որ ինքը ներկայացրել է հայեցկարագ, որը կարծում է արժանի է ուշադրության:

Հարցին՝ ընտրվելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում, նա պատասխանեց, որ լավատես է: «Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալը ինձ բացարձակապես չօգնեց և այդ միջադեպից ընտրվելու համար միավորներ չեմ հավաքել»,-ասաց Մարուխյանը։

Ընտրությունների ավարտին է սպասում նաև  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ աշխատանքից է ինքը ավելի գոհ: Ի պատասխան՝ նա ասաց, որ հիմա չի ուզում խոսել այդ մասին, ու այդ մասին կխոսի ընտրության գործընթացի ժամանակ․ «Կարող եմ մի բան ասել, որ բուհը պետք է ունենա հստակ զարգացան ռազմավարություն ու թոթափի այն բոլոր խնդիրները, որոնք եղել են բուհում»,-հավելեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ