Նախագահի փեսան նորընտիր պատգամավոր է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` Բերաթ Ալբայրաքը, խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայտնվել է մեջլիսում: Նրա թեկնածությունն առաջադրվել է Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից: Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր է ընտրվել Ստամբուլից:
Լրագրողների հետ զրույցում Էրդողանի փեսան հունիս 7-ին տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից բարեհաջող է համարել` հավելելով, որ մեջլիսի նոր կազմը դրական զարգացումներ կբերի ապագայում:
Ալբայրաքն անդրադարձել է նաև Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի խորհրդական Ահմեթ Սևերի հեղինակած «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գրքի հրատարակմանը:
«Ոչ կարդացի, ոչ տեսա: Կարծում եմ, որ այն շատ կարևորություն չունի: Ահմեթ Սևեր ասելով` պետք է հայացք նետենք, թե նա ով է եղել անցյալում: Ինձ համար արժեք չունեցող գիրք է»:
Նշենք, որ վերոնշյալ գրքում ներկայացվում են ԱԶԿ-ի ներսում եղած խմորումները, վեճերը և տարաձայնությունները:
Աղբյուր` Ermenihaber.am