24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցած Թուրքիա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «haber10» լրատվամիջոցը, մայիսի 13-ին Էրդողանը ժամանելով Բաքու նախ մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված ընթրիքին, որին ներկա են եղել նաև Ադրբեջան ժամանած տարբեր երկրների նախագահներ, որոնց թվում է և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, գրում է Ermenihaber.am-ը:

Մեկուկես ժամ տևած Պուտին-Էրդողան առանձնազրույցի  մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Նախատեսվում էր, որը կողմերը պիտի քննարկեին  ռուս-թուրքական էներգետիկ նախագծերը, ապա անդրադառնալու էին Սիրիայի հակամարտության և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խնդիրներին:

Նշվում է նաև, որ նախապես Էրդողանի այցը Բաքու պետք է լիներ մեկօրյա, սակայն Պուտինի հետ  հանդիպման պատճառով այցը երկարացվել է:

Նշվում է միայն, որ երբ Պուտինը և Էրդողանը  լուսանկարվում էին միասին  Թուրքիայի նախագահը նկատել է տվել, որ Եվրամիության անդամ ոչ մի երկրի ղեկավար չի եկել Բաքու`  ներկա լինելու առաջին եվրոպական խաղերի բացման արարողությանը: Ռուսաստանի նախագահն ի պատասխան ասել է. «Թուրքիան, որպես  Եվրամիության անդամության թեկնածու, ներկայացնում է ամբողջ Եվրամիությունը»:

Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են այն իրողությունը, որ Բաքվում կայացած Էրդողան-Պուտին  հանդիպումն առաջին էր այն բանից հետո, երբ Պուտին Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի կապակցությամբ հնչեցրել էր ցեղասպանություն եզրաբառը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ