26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԺ-ն ընդունեց զորամասերի մասին օրենքը

Հայաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զորամասերի եւ հաստատությունների կարգավիճակի մասին օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է 95 կողմ ձայներով՝ առանց դեմ եւ ձեռնպահ քվեարկողների։ Օրինագիծը սահմանում է զինվորական մասեր եւ այլ ռազմական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների եւ հոսպիտալների գործառույթների առանձնահատկությունները։

Այսպես՝ զինվորական մասը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իրեն ամրագրված գույքը, սակայն իրավունք չունի վաճառել այն կամ վարձով տալ։ Ունեցվածքի կառավարման իրավունքը չի վերաբերում զինծառայողների անձնական ունեցվածքին։

Զինվորական մասերի ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ օրենքով թույլատրելի այլ աղբյուրներից։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ