26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վստահության քվե` ԼՂՀ կառավարությանը

Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը: Ծրագրի քննարկումը խորհրդարանի հունիսի 10-ի նիստում ավարտվել է ժամը 12:50-ին:

Հիմք ընդունելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 11-ի ժամը 12:50, այսինքն` «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ 102 հոդվածների համաձայն, 24 ժամվա ընթացքում, չի ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու  մասին որոշման նախագիծ` կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ