Հայաստանի քաղաքացին Թուրքիայում իսլամ է ընդունել
Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Hürriyet»-ին հղումով:
Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա:
«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:
Մուֆթի Իզանի Թուրան էլ Պողոսյանին տեղեկություներ է փոխանցել իսլամի մասին և Ղուրան ու կրոնական այլ գրքեր նվիրել:
Աղբյուր` Ermenihaber.am