19 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Խաչիկյանի կալանքը երկարաձգվեց

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի կալանքը երկու ամսով  եւս երկարացրին: Ըստ նրա փաստաբան Ժորա Վարոսյանի, նախաքննական մարմինը գտավ, որ գործի քննության համար դեռ անհրաժեշտ է Խաչիկյանը մնա կալանքի մեջ:

Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ  խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ  պաշտոնեական կեղծիք կատարելու համար: 

Ինչ վերաբերում է Խաչիկյանի առողջությանը, ապա այն բավարար է: Նշենք նաեւ, որ Խաչիկյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:  

Խաչիկյանը “Երեւան Կենտրոն” քրեակատարողական հաստատությունում է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ