Պատուհաս երեխաներ, որոնք մղձավանջ են դարձել իրենց հայտնի ծնողների համար.
Շատերին թվում է, որ հայտնի մարդկանց ընտանիքում ծնվելը ճակատագրի իսկական նվեր է, այլեւս ոչ մի խնդիր այս կյանքում չես ունենա: Սակայն աստղերի երեխաները, հակառակի նման, հերքում են այս փաստը:
Երբեմն նրանց ճակատագիրը բացարձակ անբարենպաստ է դասավորվում, նրանց կյանքի ձեւը իդեալականից շատ հեռու է լինում, իսկ բնավորությունը` այնքան սարսափելի, որ ոչ բոլորն են կարողանում դիմանալ…
Ներկայացնում ենք հայտնի մարդկանց այն երեխաների պատմությունները, որոնք իրենց ծնողների համար իսկական պատուհաս են դարձել:
Գիյոմ Դեպարդյե` Ժերար Դեպարդյեի որդին
Համաշխարհային աստղ, ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն մեկ երեխա է ունեցել` Գիյոմը: Նա մահացավ 2008 թվականին, հանկարծահաս թոքաբորբից, սակայն հասարակության մեջ լուրեր էին պտտվում, որ տղան մահացել է ՁԻԱՀ-ից: Գիյոմն ընդամենը 37 տարեկան էր:
Հայր եւ որդի Դեպարդյեների հարաբերությունները շատ բարդ էին: Նրանք անընդհատ վիճում ու վիրավորում էին միմյանց: Եթերից Ժերար Դեպարդյեն բացեիբաց հայտարարում էր, որ իր որդին ծանր ու անտանելի մարդ է: Գիյոմն էլ հանրային կերպով հորն անվանում էր սարսափելի ստախոս, ում ուշքն ու միտքը միայն փողն ու իր աստղային կարիերան են:
Գիյոմի կյանքը, ով ի դեպ, հոր նման դերասան էր, անչափ բուռն էր: Երիտասրադ տարիքում նա ավտովթարի է ենթարկվել ու զրկվել մի ոտքից: Նրա մոտ խնդիրներ էին սկսվել նաեւ կապված ալկոհոլի ու թմրանյութերի հետ: Երիտասարդը բազմիցս հայտնվել է բանտերում:
Մի անգամ Գիյոմը վիճել է իր երկրպագուի հետ ու կրակել նրա վրա: Այս միջադեպից հետո Ժերար Դեպարդյեն խզեց կապերը որդու հետ: Նրանք չհասցրին հաշտվել, քանի որ շատ շուտ Գիյոմը մահացավ…
Շարունակելի…