05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետի կատարած այցի ընթացքում, որոշակի աշխուժություն մտավ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների մեջ

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ներկայացնելով ՀՀ գործարար և ներդրումային միջավայրը: Իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշում ՀՀ առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ տարածքում, Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ և անարգել մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա, միևնույն ժամանակ օգտվում է երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից, ԵՄ կողմից ՀՀ-ը ընձեռված է GSP+ համակարգ, իսկ ԱՄՆ-ի, Կանադաի և այլ երկրների կողմից` GSP համակարգ:

Իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետը չեխական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերկանգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության և ագրոբիզնեսի ոլորտներում:

Վարչապետի կողմից նշված ոլորտներում առկա է համագործակցության պոտենցիալ` վերականգնվող էներգետիկայի ոլորտում օրինակ` հնարավոր է հիմնել հիդրոէլեկտրոկայանների գեներատորների հայ-չեխական համատեղ արտադրություն: Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը հիմնականում հիմնված է և կախված է վարչապետի մատնանշած Չեխիա-Հայաստան ուղիղ չվերթի վերագործարկումից: Սննդի վերամշակման և ագրոբիզնեսի ոլորտներում հնարավոր է համագործակցություն մրգերի, բանջարեղենների և հատապտուղների վերամշակման արտադրությունում` բնական հյութերի, մուրաբաների և այլ պահածոների արտադրման և դեպի ԱՊՀ կամ ԵՏՄ տարածքներ արտահանման առումով:

ՀՀ վարչապետը ավելացրել է նաև, որ Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և այդ տեսանկյունից համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները:

Հայ-չեխական համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 150 գործարար, որից 50-ը Հայաստանից, իսկ 100-ը Չեխիայից:

 

Ընդհանուր առմամբ վարչապետի պաշտոնական այցի ընթացքում, որոշակի աշխուժություն մտավ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների մեջ, սակայն դեռ հայտնի չեն` կողմերի միջև համագործակցության որևէ պայմանավորվածություններ մասին` ինչը այցի հիմնական նպատակն էր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ