04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարօրինակ է

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը դեռևս չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառը: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Իմ ու ամուսնուս կյանքում ինչ-որ փոփոխություններ են լինում՝ կապված իր աշխատանքի հետ,  և մի տեսակ դա մեզ չի թողնում, որ պլանավորենք մեր հանգիստը, բայց հուսամ ամառվա մեջտեղում մի բան կմտածենք»:

Երգչուհին միշտ նախընտրել է հանգիստը վայելել ծովափնյա վայրերում, որովհետև ծով շատ է սիրում: «Բայց տարիքի հետ վերջերս նկատել եմ, որ դեմ չեմ լինի նաև ինչ-որ անտառային վայրերի, որտեղ կան շատ ծառեր, բնություն, մաքուր օդ, որովհետև զգալիորեն մեր քաղաքի օդն աղտոտվել է, և ես դա զգում եմ հենց ինձ վրա»,-նշեց նա: Սա պատճառներից է, որ Հասմիկի խոսքով պետք չէ առիթը բաց թողնել ու հանգիստը նաև վայելել նման վայրերում օրինակ՝ Դիլիջանում, Ծաղկաձորում:

Դիտարկմանը, թե Հայաստանում հանգիստը կարծես ավելի թանկ է արժենում, քան որոշ ծովափնյա երկրներում, Հասմիկ Կարապետյանը համաձայնեց. «Շատ եմ լսել այդ մասին: Ինքս չեմ փորձարկել, որովհետև միշտ նախընտրել եմ Հայաստանից դուրս գնամ հանգստի, որպեսզի ինչ-որ նոր բան տեսնեմ, որովհետև ճամփորդել շատ սիրում եմ, ու ինձ ավելի հետաքրքիր է դրսում: Բայց ընկերներիցս լսել եմ նման կարծիք, որ ավելի լավ է դուրս գնալ, որովհետև Հայաստանում խայտառակ թանկ է, նույնիսկ եղել են դեպքեր, որ եվրոպական երկրներից էլ թանկ է»:

Տարօրինակը, ըստ երգչուհու այն է, որ նմանատիպ վայրերը, հյուրանոցները մշտապես լեփ-լեցուն են: «Զարմանալին այն է, որ բոլորը բողոքում են, բայց բոլորն էլ գնում են»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ