18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ-իրանական սահմանին կանխել է թմրանյութի ներկրման փորձ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սև գույնի ափիոնանման զանգված: ՆՀՎ-ն հետևողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաև համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում:

Մասնավորապես նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաև մի քանի տասնյակ  հաբերի տեսքով: Շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան՝ ՆՀՎ աշխատակիցները 2015 թվականին ևս 2 դեպքով հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 63 գրամ ափիոնանման զանգված և մեկ դեպքով՝ մոտ 2.2 կգ սպիտակ փոշենման զանգված: Վերջին հայտնաբերումը մայիսի 31-ին էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ