18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեֆիլյանը կգտնի բանալին

«Մարդկանց սակավությունը մեզ չի անհանգստացնում, մենք դեռ նոր ենք սկսել մեր պայքարը։ Մեր շարժումը տարբերվում է քաղաքական ուժերից այնքանով, որ մեր պայքարի բնույթը ազգային ազատագրական է և այս սակավամարդությունը մեզ չի հուսահատեցնում և վստահ ենք, որ գտնելու ենք այն բանալին, որ ժողովրդին ոտքի կհանենք»,- այսօր սպասվող հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «100-ամյակն առանց ռեժիմի նախաձեռնության» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

Տեղեկացնենք, որ Հիմնադիր Խորհրդարանի Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավքին Հիմնադիր խորհրդրանի անդամներից, քաղաքացիներից բացի որևէ քաղաքական ընդդիմիադիր ուժի ներկայացուցիչներ դեռևս չեն միացել։

«Մենք շարունակում ենք համագործակցության կոչեր անել տարբեր քաղաքական ուժերի հետ։ Օրինակ մեր կապը շարունակում ենք «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության այսուհետև կուսակցության հետ»։ Լրագրողի հարցին,թե  հնարավոր է, որ մի օր Հիմնադիր խորհրդարանն էլ նախաձեռնությունից վերածվի կուսակցության Սեֆիլյանը պատասխանեց «Մինչև այս ռեժիմից չձերբազատվենք հնարավոր չէ,որ մենք կուսակցություն դառանանք և զբաղվենք կուսակցական շինարարությամբ»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ