24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուրջանաձեն` Սաակաշվիլիի դեմ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջունաձեն ակտիվորեն  կհամագործակցի նախկին իշխանությունների վերաբերյալ նոր իշխանությունների կողմից անցկացվող հետաքննությանը: Այս մասին հայտնելով լրագրողներին` Բուրջանաձեն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ` նախկին իշխանությունների եւ մասնավորապես նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: “Ես մտածելու ոչիչնչ ունեմ, իսկ ահա Սաակաշվիլիի կուսակցությունը անհանգստանալու պատճառներ ունի”,-Բուրջանաձեի խոսքերն է մեջբերում “УРА-Информ”-ը:

Նախկին խոսնակը  նշել է, որ Սաակաշվիլիի կուսակցության գործունեությունը հարկավոր է մանրամասնորեն հետաքննել, քանի որ “ազգայինները փորձում են շատ բաներ թաքցնել, այդ պատճառով էլ նրանք պետք է անկախ դատարանի առջեւ կանգնեն”:

Նրա կարծիքով` չնայած նրան, որ Սաակաշվիլին դեռեւս շատ սահմանադրական լիազորություններ ունի, նա չի կարող ազդել երկրի ներկայիս իրավիճակի վրա, քանի որ զրկված է ժողովրդի աջակցությունից: 

Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարաթյունը մեղադրում է ՆԳ նախկին նախարար եւ վարչապետ Վանո Մերաբիշվիլիին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ